Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը

Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։ 

Ըստ Փաստերի ստուգման հարթակի՝ նրա հայտարարությունները հայաստանյան մեդիան ու քաղաքական որոշ շրջանակներ ներկայացնում են աղավաղված, Ֆիդանին վերագրում արտահայտություններ, որոնք նա չի արել։ 

«Այսպես, ասուլիսի ժամանակ Հայաստանի վերաբերյալ հատվածում Ֆիդանը, հիշեցնելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ TRIPP-ի («Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի/Trump Route to International Peace and Prosperity) իրականացման վերաբերյալ, որը քննարկվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նշել է, որ այդ հարցում կան որոշ տեխնիկական խնդիրներ։ Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես ուսումնասիրում են այդ համաձայնագիրը, և ինքը հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության և բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ․ երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը, և կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»։

Ֆիդանը նաև նշել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվեն»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը