2008 թվականի ընտրություններից հետո ձևավորված իշխանական բուրգն այսօր ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում է. Արմեն Գալջյանի արձագանքը Նարեկ Կարապետյանի հայտարարությանը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Նարեկ ջան, դուք «հաղթել էիք» հայրդ էլ 2008 թվականի մարտի 1-ի կեղծված ընտրություններից հետո ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, բայց դրանից հետո Հայաստանը ստացավ մի իշխանական բուրգ, որը կուտակեց ապօրինի ունեցվածք և այսօր անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով»,-գրել է նա:


























