Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել

Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել

Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր կետեր, որոնք ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն են:

«ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված է նախատեսվող ներդրումներով, որոնք իրականացվելու են ԱՄՆ կողմից։

Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։

ՀՀ-ն տրամադրում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրելու է կառուցապատման իրավունք երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ենթակառուցվածքների, օպտիկամանրաթելային ցանցերի, աջակցող ենթակառուցվածքների համար։

Նախատեսված ծրագրի իրականացման պարագայում Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ, միջազգային հստակ երաշխիքներով»,- գրել է նա:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել