Տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը. Գալջյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը. Գալջյան

Տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Համակարգային կոռուպցիան մեր երկրում այն աստիճան է արմատախիլ արված, որ արդեն երկու օր շարունակ ամբողջ տեղեկատվական դաշտը զբաղված է վարչապետի՝ հավելյալ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու թեմայով։ Խոսքը մի թվի մասին է, որը շատ դեպքերում համադրելի է միջին ծրագրավորողի կամ մասնավոր ընկերության տնօրենի աշխատավարձի հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող մասնագետների վարձատրության մակարդակին է համապատասխանում։

Արդյոք տրամաբանական չէ՞, որ պետության բարձրագույն գործադիր պաշտոնը զբաղեցնող անձը, հատկապես վարչապետը, պետք է ունենա համարժեք և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն։ Ի վերջո, խոսքը գնում է հսկայական պատասխանատվության, պետական կառավարման բարդ համակարգի ղեկավարման և ռազմավարական որոշումների մասին, որոնց ազդեցությունը տարածվում է ամբողջ երկրի զարգացման, անվտանգության և ապագայի վրա։

Տարօրինակն այն է, որ տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը։ Շատ դեպքերում նրանք անգամ չեն էլ իմացել, թե որքան է իրենց պաշտոնական վարձատրությունը, քանի որ զուգահեռ ունեցել են անհայտ ծագման խոշոր գումարներ, բազմամիլիոնանոց գույք, բիզնեսներ և տարբեր ակտիվներ։ Այդ ժամանակ աշխատավարձը, պարգևավճարները կամ եկամուտների թափանցիկությունը հասարակական և մեդիա օրակարգում պարզապես գոյություն չունեին իսկ այսօր պարգևավճարը կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հիփոթեքային վարկով տուն գնելը ներկայացվում է կոռուպցիոն բուրգին համարժեք մի արարք։

Նույն տրամաբանությամբ մեկ այլ հոդվածում նշվում էր, թե երկու փոխվարչապետերը 2021–2025 թվականների ընթացքում ստացել են ընդհանուր 106 միլիոն դրամ պարգևավճար։ Սակայն պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 106 միլիոն դրամը 60 ամիսների բաժանելիս ստացվում է, որ յուրաքանչյուր փոխվարչապետ ամսական ստացել է շուրջ 883 հազար դրամ հավելավճար, ինչը նման բարձր պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն ունեցող պաշտոնների համար լիովին նորմալ և հիմնավորված վարձատրություն է»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Տարիներ շարունակ ոչ ոքի չի հետաքրքրել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի չափը. Գալջյան