Նոր ժամանակներ են բացվում. Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նոր ժամանակներ են բացվում. Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մասին

Նոր ժամանակներ են բացվում. Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մասին

Կառավարության՝ հունվարի 15-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը՝ կարծիք հայտնելով, թե 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը:

«Հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում, մեր տարածաշրջանում, և այն այլևս գործնական իրականություն և իրողություն է: Իսկ այդ իրողության նկատմամբ մեր վերաբերմունքը կամ մեր վերաբերմունքի մասին իմ պատկերացումը նույնն է, ինչի մասին խոսել եմ օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում: Մեզ անհրաժեշտ է, որ մենք խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»,- ասաց նա:

Փաշինյանը կրկնեց իր այն կարծիքը, թե որպես պետություն և հանրություն՝ մենք չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության պայմաններում:

«Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մենք էլ նույնիսկ մեր լեզվամտածողության կամ մեր արտահայտչաձևերում հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության շատ ընդլայնված ներկայությունը, և շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղություը մուտք գործում մեր գիտակցություն և ենթագիտակցություն: Սա նորմալ է, որովհետև 35 տարի ալ տրամաբանության մեջ ենք եղել ձեզ հայտնի պատճառներով, հիմա տրամաբանությունը փոխվում է:

Բայց լավ լուրն այն է, որ գործնականում և գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ-հոգեբանությունը հաստատվի: Բայց մյուս կողմից՝ կա ահռելի գործնական աշխատանք: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այդ գործողություններն են պայմանագրերը դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունելը, իրավական որոշումների վրա աշխատանքին մեկնարկ տալը, ՀՀ-ում TRIPP անունով ընկերություն ստեղծելը, նաև երթուղիները որոշելը, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունները տալը և այլն:

«Մենք այսօրվանից պետք  է պատրաստվենք: Կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մո՞ւտք է եղել տվյալ գերատեսչություն, թե՞ չէ, դա հաստատ մուտք լինելու է: Այլևս այդ հարցում թեականություն չկա: Հետևաբար մենք այսօրվանից մեր պրոցեսները պետք է նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրանկանացնենք,- ասաց նա և հավելեց.- Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում մենք, իհարկե, պատրաստ ենք և տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք»:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հայտարարեց. «Նոր ժամանակներ են բացվում, և այդ բոլոր ժամանակներում մենք պետք է նորովի և առավել արդյունավետ, կոնսոլիդացված և առավել կենտրոնացած աշխատենք՝ այս պատմական և շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար [հանուն] ՀՀ-ի և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարօրության»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նոր ժամանակներ են բացվում. Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մասին