ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերի մի մասը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից․ Իրանը սպառնում է հարվածել դրանց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերի մի մասը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից․ Իրանը սպառնում է հարվածել դրանց

ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերի մի մասը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից․ Իրանը սպառնում է հարվածել դրանց

Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ը որպես նախազգուշական միջոց Մերձավոր Արևելքում իր հիմնական ռազմաբազաներից դուրս է բերում զինծառայողների մի մասին։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով։

Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Թեհրանը զգուշացրել է հարևան երկրներին, որոնց տարածքում ԱՄՆ-ն ունի ռազմական ներկայություն հնարավոր հարվածների մասին, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին։

CNN-ի տվյալներով՝ որոշ զինծառայողների առաջարկվել է լքել Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, որը ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ Այնտեղ տեղակայված է շուրջ 10 հազար զինծառայող։ Հունիսին Իրանը թիրախավորել էր այդ բազան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «պատրաստ է օգնության հասնել» Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցներին, որոնց երկրի իշխանությունները դաժանորեն ճնշում են։ Մասնավորապես, նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ գործողությունների «մի քանի շատ կոշտ տարբերակներ»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը կարող է անգամ գնալ ռազմական ուժի կիրառման մասին։ 

Նախօրեին ԱՄՆ-ը կոչ էր արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերի մի մասը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից․ Իրանը սպառնում է հարվածել դրանց