ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան

ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան

«Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնել, այդտեղ կա նյուանս՝ կապված ՀԱՊԿ-ի հետ:
ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ: 

«Մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որի դիմաց պետք է ստանայինք սպառազինություն ու տեխնիկա, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն էլ ոչ այդքան չէր իրականացվում մատակարարումը:

Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք պարադիգմը պետք է փոխենք: Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծումը: Դա էր պատճառը, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին:

Սրանք կարևոր նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չեն: Այս հարցը պետք է շատ կոնկրետ պատասխան ստանա, և հանրությունը այս նրբությունները արձանագրի: Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ՀՀ-ն հենց այս կոորդինատներում է դիրքավորվում որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և այս սկզբունքներով է առաջնորդվում»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալու ձգտումներին՝ վարչապետը նշել է, որ պետք է գնալ ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:

«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել Եվրամիության լիիրավ անդամ՝ այո, աներկբա ու միանշանակ: Երկիրը պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, հակառակ դեպքում խնդիր դնելը այդ պայմանի շրջանցմամբ դառնալ Եվրամիության անդամ ժամանակի կորուստ է: Մեր ռազմավարությունը հետևյալն է․ մենք ամուր ու հստակ պետք է գնանք ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան