ՀՀ-ի և Էստոնիայի համար վերջին երկու տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով. Արուսյակ Ջուլհակյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ի և Էստոնիայի համար վերջին երկու տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով. Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ-ի և Էստոնիայի համար վերջին երկու տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով. Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական. այս մասին հունվարի 12-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը` Թբիլիսի, Վրաստան):

Բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների համար վերջին տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով, ինչպես նաեւ՝ տարբեր հարթակներում ակտիվ փոխգործակցությամբ: Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ երկխոսությունը՝ արձանագրելով խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացման դինամիկան:

Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհավորել է Արուսյակ Ջուլհակյանին բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Կարեւորելով երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը՝ դեսպանը եւս նշել է, որ Հայաստանի եւ Էստոնիայի խորհրդարանների բարեկամական խմբերի փոխհամագործակցությունը բավականին ակտիվ է:

Երկուստեք կարեւորվել է 2026 թվականին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հանգամանքը:

Դեսպանի խնդրանքով Արուսյակ Ջուլհակյանը խոսել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների, անվտանգային մարտահրավերների դիմակայման, Հայաստանի Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ մեր երկիրը հանձնառու է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Նոր գործընկերության օրակարգը» կօգնի ամրապնդել փոխգործակցության նոր առաջնահերթությունները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ի և Էստոնիայի համար վերջին երկու տարիները նշանավորվել են բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով. Արուսյակ Ջուլհակյան