Հերթական լուրջ առաջընթացը. Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան:
ՀՀ-ն հստակորեն պահպանում է.
. օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
. ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
. TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
. հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
. ՀՀ ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
. ՀՀ ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը»,-գրել է նա։

























