TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո հրապարակված տեսանյութում տեղեկացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով համաձայնության պայմանները: 

«Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը:

Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում:

Հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի Կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»,- ասաց նախարարը:

Ըստ այդմ, Միրզոյանի պարզաբանման համաձայն, առաջին 49 տարում ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26, և եթե կողմերից որևէ մեկը  չառարկի երկարաձգելուն, համաձայնությունը կերկարաձգվի ևս 50 տարով:

«Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 տոկոսից կբարձանա 49 տոկոսի»,-ասաց նախարարը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենան 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է