Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի հետ զրույցում «անիմաստ» է որակել ընդդիմության մեղադրանքները, թե իշխանությունը ԱՄՆ-ին «միջանցք» է տրամադրում, և պահանջել է, որ ընդդիմադիրները դատապարտեն ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու կոչերը։

 Նա նաև անդրադարձել է իշխանության քայլերին՝ ուղղված հիբրիդային պատերազմի դեմ պայքարին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ես ընդհանրապես կարծում եմ, որ արձագանքել՝ դա միջանցք է, միջանցք չէ, և մտնել այդ խոսակցության մեջ, լրիվ անիմաստ է, որովհետև բոլորս գիտենք՝ ինչի մասին է խոսքը։ Ընդդիմությունն էլ շատ լավ գիտի։ Շատ լավ գիտի, որ այդ հանգույցները, ճանապարհային հանգույցները, ապաշրջափակման նշանակություն ունեցող կարևորագույն կետեր են, և իրենք շարունակելու են պնդել, որ դա միջանցք է, որ դա Ալիևի միջանցքն է, որ Ալիևի հորդորով է դա եղել»,- ասել է Դավոյանը։ 

Ըստ նրա՝ ընդդիմության նպատակը ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ ցանկացած գնով իշխանությանը սևացնելը. «Ցանկացած հաջողություն, որը գրանցում է այս իշխանությունը, ընդդիմությունը որևէ կերպ չի ընդունելու և չի ընկալելու որպես Հայաստանի Հանրապետության հաջողություն, որովհետև սա մեր իշխանությունների հաջողությունը չէ, սա Հայաստանի Հանրապետության համար է արվում»։ 

Խոսելով ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելու կոչի մասին, Դավոյանը նշել է, որ իշխանությունն արդեն իսկ արձագանքել է՝ ԱԳՆ-ն հրավիրել է դեսպանին։ Միևնույն ժամանակ, նա հարցադրում է ուղղել ընդդիմությանը, որը, ըստ նրա, լռում է այս հարցում։ «Ես կուզենամ ընդդիմությանը լսել, թե իրենք ինչ են ասում Սոլովյովի մասին։ Քանի որ մեր ընդդիմությունը ադրբեջանական մամուլի ակտիվ հետևորդ է, անընդհատ երբ ադրբեջանական մամուլում ինչ-որ բան է շրջանառվում, միանգամից բերում, սկսում են քննարկել։ 

Հիմա թող իրենց սիրելի Սոլովյովին ասեն՝ եղբայր, այդ ի՞նչ ես ասում… Ես անձամբ պահանջում եմ, որ ընդդիմությունը ձայն հանի։ Ես անձամբ պահանջում եմ, որ ընդդիմությունը արձագանքի և դատապարտի այդ հայտարարությունը»,- հայտարարել է պատգամավորը։ Ի պատասխան դիտարկման, թե ինչու իշխանությունը, խոսելով հիբրիդային պատերազմի մասին, թույլ է տալիս ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, Դավոյանը պարզաբանել է, որ կառավարությունը գործում է օրենքի շրջանակներում․ «Մենք օրենք ենք ընդունել, որ նմանատիպ հաղորդումներ չեն հեռարձակվելու Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա, երբ որ Տելեգրամյան ալիքից վերցնում են այդ մարդու արած հայտարարությունը և տարածվում է ամբողջ ֆեյսբուքյան տիրույթում, դրա դեմը ինչպե՞ս կարող ենք առնել։ Ինչ էլ փակես, ինչ էլ արգելափակես, միևնույնն է, նմանատիպ նյութերը տարածվելու են դաշտում»,- ասել է նա։ Արձագանքելով այն մեղադրանքներին, թե իշխանությունը փորձում է չեզոքացնել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ընդդիմության հնարավոր հարթակ, Դավոյանը հակադարձել է, որ խնդիրը ոչ թե քննադատությունն է, այլ եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան (տեսանյութ)