ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ