ՀՀ վարչապետի կողմից նվիրաբերված Աստվածաշունչը կհամալրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ցուցադրությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ վարչապետի կողմից նվիրաբերված Աստվածաշունչը կհամալրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ցուցադրությունը

ՀՀ վարչապետի կողմից նվիրաբերված Աստվածաշունչը կհամալրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ցուցադրությունը

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում հունվարի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում կդրվի ցուցադրության։ 

Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։ 

Միջոցառմանը հրավիրված էին նաև ակադեմիական ոլորտը ներկայացնող հյուրեր, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ վարչապետի կողմից նվիրաբերված Աստվածաշունչը կհամալրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ցուցադրությունը