Հարգանքներս Տեր Մաշտոց քահանային և եկեղեցու բարենորոգման կարևորագույն առաքելությունը ստանձնած հոգևոր հայրերին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի՝ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու քայլին:
«Հարգանքներս Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանին, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին ու եկեղեցու բարենորոգման կարևորագույն առաքելությունը ստանձնած հոգևոր հայրերին»,- գրել է նախարարը:


























