Քոչարյանական ավագանի Մեսրոպ Մանուկյանին մինչև կիրակի ժամանակ եմ տալիս, որպեսզի ներկայացնի ապացույց. Հայկ Սահակյան

Երևանի ավագանու անդամ Հայկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ ավագանու քոչարյանական անդամը իր ֆեյսբուքյան էջում կրկին կեղծ պնդումներ է արել և տեսանյութում ներկայացրել միայն այն հատվածը, որտեղ ինքն է խոսում (իր սովորույթի համաձայն)։
Քոչարյանական ավագանի Մեսրոպ Մանուկյանին մինչև կիրակի ժամանակ եմ տալիս, որպեսզի ներկայացնի ապացույց և հստակ նշի, թե «Հանրապետություն» կուսակցության որ ներկայացուցիչն է զբաղվել Կասկադի վերակառուցման գործընթացն իրականացնող ընկերության գովազդով։
Եթե դա չանի, կհամարեմ, որ ինքը սուտ է խոսում, ինչպես իր քաղաքական առաջնորդը (տարբեր հարցերում)։
Հ.Գ. տվյալ ընկերությանը, որը պետք է զբաղվի Կասկադ համալիրի վերակառուցմամբ, Երևանի ավագանու որոշմամբ տրվել է շինթույլտվության արտոնություն այն տարածքների համար, որոնք կառուցվելուց հետո դառնալու են Երևանի քաղաքապետարանի սեփականությունը»:



























