ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. Փաշինյան

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա եղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուներից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին՝ այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Վարչապետն ընդգծել է նաև, որ այսօր Կառավարության նիստում ընդունված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի տրամաբանությունն ու օրակարգն ընդունելի կլինի ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության համար:

Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը:

«Ես կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայությանը՝ ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր ծառայողի, նաև շնորհավորել ձեր բոլորի Ամանորը, Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամներին, ձեր հարազատներին, ձեր բարեկամներին, հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում, կրկին իմ գոհունակությունն արտահայտել այն փաստի առիթով, որ հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր: Իհարկե, իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք, դրանում ամենևին էլ երկրորդական չէ և չէր կարող երկրորդական լինել Ազգային անվտանգության ծառայության դերը»,- ամփոփել է վարչապետը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով և պատվոգրերով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. Փաշինյան