Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյանը՝ ռազմավարական ծրագրի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյանը՝ ռազմավարական ծրագրի մասին

Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյանը՝ ռազմավարական ծրագրի մասին

Նպատակ կա ՀՀ-ում զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները և բարձրացնել զբոսաշրջության մակարդակը: Սա հնարավորություն կտա արդեն 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկ և ավելի լայն ու դիվերսիֆիկացված շուկա, ինչի համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ՝ որպես գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 8-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական ուղղություններն են մշակութայինը, գաստրոն՝ խոհանոց, գինի և հայկական բրենդի, ինչպես նաև արկածայինը՝ ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը: Նաև նպատակ կա զարգացնելու ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:

Ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակներ. առաջինը տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդ ուղղությունը միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:

«Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք, օրինակ, 2030 թվականին ունենալ առնվազն 3 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ, որից 750 մլն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4,5 մլն ներքին զբոսաշրջային այցելություններ,  ոլորտի հաշվին ստեղծել լրացուցիչ 20 հազար աշխատատեղ»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նախատեսում ենք 2030-ին զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3,8 մլրդ դոլարի եկամուտ. Պապոյանը՝ ռազմավարական ծրագրի մասին