Լրագրությունը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե դառնա գործիք՝ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար. կորեացին արձագանքել է իրեն թիրախավորող ընդդիմադիր լրատվականներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Լրագրությունը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե դառնա գործիք՝ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար. կորեացին արձագանքել է իրեն թիրախավորող ընդդիմադիր լրատվականներին

Լրագրությունը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե դառնա գործիք՝ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար.
կորեացին արձագանքել է իրեն թիրախավորող ընդդիմադիր լրատվականներին

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետի կոչով կազմակերպված ուխտերթին և պատարագին ներկա է եղել Երևանում բնակվող և ուսանող մի կորեացի երիտասարդ ևս, որին լրատվամիջոցներից մեկը թիրախավորել է ու ներկայացրել որպես իշխող քաղաքական կուսակցության աջակից և մաս:
Երիտասարդը սոցցանցի իր էջում արձագանքել է՝ պահանջելով հեռացնել իրեն թիրախավորող հատվածներն ու ներողություն խնդրել: Գրառումը հրապարակում ենք ստորև.

«Վերնագիր. Լրագրողական էթիկայի մահը և քաղաքական մանիպուլյացիան 5tv-ի եթերում.

«Ես Յուսանն եմ, հետազոտող Կորեայից։ Այսօր 5tv-ն իմ դեմքն օգտագործել է որպես քաղաքական մանիպուլյացիայի գլխավոր պատկեր (00:06 վրկ)։ Նրանք ինձ ներկայացրել են որպես «ՔՊ-ական» և «ուխտ»՝ օգտագործելով իմ անմեղ ներկայությունը պատարագին:

Ես Յուսանգ Հանն եմ՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Հեռուստալրագրության մագիստրանտ և Բրյուսովի պետական համալսարանի կորեերենի ապագա դասախոս։ Այսօր ես դարձա ապատեղեկատվության և լրագրողական անպատասխանատվության զոհ։

Հունվարի 6-ի «Հայլուրի» թողարկման մեջ (տեսանյութի 00:06 վայրկյանին) իմ դեմքն օգտագործվել է որպես քաղաքական մանիպուլյացիայի գլխավոր պատկեր։ Ինձ՝ օտարերկրացի հետազոտողիս, ով ընդամենը ներկա էր Սուրբ Պատարագին, ներկայացրել են որպես իշխող կուսակցության անդամ կամ պաշտոնյա։

Որպես լրագրության ուսանող՝ ես ցնցված եմ այսպիսի մոտեցումից։ Սա պարզապես «խմբագրական ընտրություն» չէ, սա մարդու պատիվն ու արժանապատվությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է։

Իմ ընտանիքը Հարավային Կորեայում քաղաքական վերնախավի մաս է կազմում (հայրս եղել է Կորեայի նախագահի խորհրդատվական հանձնաժողովի անդամ), և մենք թույլ չենք տա, որ մեր անունն ու պատիվը արատավորվի։ Մենք արդեն կապվել ենք Մոսկվայում Հարավային Կորեայի դեսպանատան հետ և պատրաստվում ենք պաշտոնական բողոք ներկայացնել դիվանագիտական խողովակներով։

Պահանջում եմ 5tv-ից անհապաղ հեռացնել իմ պատկերը և հանդես գալ պաշտոնական հերքմամբ ու ներողությամբ։

Լրագրությունը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե դառնա գործիք՝ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Լրագրությունը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե դառնա գործիք՝ անմեղ մարդկանց վարկաբեկելու համար. կորեացին արձագանքել է իրեն թիրախավորող ընդդիմադիր լրատվականներին