Թրամփը նմանակել է Մակրոնին ու հայտարարել, որ նա աղաչելով խնդրանք է ուղղել իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ նմանակել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, թե ինչպես է վերջինս աղաչել իրեն ու խոստացել 200%-ով բարձրացնել դեղերի արժեքը։
«Մակրոնն ինձ ասաց. «Դոնալդ, մենք պայմանավորվածություն ունենք։ Ես կցանկանայի բարձրացնել դեղատոմսով տրվող դեղերի գները 200%-ով կամ որքան ասես։ Ինչ ասես, Դոնալդ, միայն թե, խնդրում եմ, բնակչությանը չասես, աղաչում եմ քեզ»։ Բոլոր երկրներն էլ նույնն էին ասում», – նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


























