Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն առաջնահերթ խնդիր է համարել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերությունները և Վաշինգտոնին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ։

«Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա: Այս սկզբունքներն են ուղղորդում մեր դիվանագիտությունն աշխարհի մնացած երկրների հետ մեր փոխգործակցության հարցում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

Նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ  զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։

Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան կողմնակից է «խաղաղությանը և խաղաղ համակեցությանը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»: «Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի: Սա եղել և մնում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա է ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն այս պահին», – հավելել է նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ