Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարին է ներկայացվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Նազիկ Ավդալյանը նշել է, որ իրենց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Նախատեսվող ծրագրով կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն, որը ներառելու է մարզական մասնաշենքեր, ֆուտբոլի դաշտ, լողավազան, կրթական և սոցիալական նշանակության տարածքներ, վերականգնողական և առողջապահական ենթակառուցվածքներ, միջոցառումների համար նախատեսված տարածքներ։

Ընդգծելով ծրագրի իրականացման կարևորությունը՝ նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մարզերի համաչափ տնտեսական զարգացմանը, համայնքների ներդրումային գրավչության բարձրացմանն ու երկարաժամկետ տնտեսական կայունության ապահովմանը։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Նազիկ Ավդալյանը Գևորգ Պապոյանին է ներկայացրել Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը