Թող շարունակեն «կռիվ տալ» նկարների հետ զիլինա խաղի շրջանակներում. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Էս տղաները, որոնցից մեկի անունն ու ազգանունը, ամենայն անկեղծությամբ, չգիտեմ էլ (մի քանի անգամ պարզապես տեսանյութերն են հայտնվել էջումս՝ զուտ գովազդի շնորհիվ), իրական բանավեճում նկարներում պատկերված մարդկանցից յուրաքանչյուրի հետ ակնհայտ պարտություն են կրելու։
Իրենք էլ դա շատ լավ գիտեն, դրա համար թող շարունակեն «կռիվ տալ» նկարների հետ զիլինա խաղի շրջանակներում»:


























