Հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից. ՀՀ ԱԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից. ՀՀ ԱԳ նախարար

Նախկին անվտանգային համակարգը չի աշխատել, և Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Խոսելով անվտանգային համակարգի և հիբրիդային սպառնալիքների մասին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքներին, Միրզոյանը նշել է․

«Հիմա ինչ-որ մեկը կարող է ասել, որ ապատեղեկատվության կամ մանիպուլյատիվ ինչ-որ նարատիվների մի զգալի մաս չի՞ գալիս X ռուսաստանցի փորձագետից կամ հեռուստաալիքից կամ նույնիսկ պատգամավորից, դա ժխտել հնարավո՞ր է։ Փաստեր կան, հայտարարություններ կան, եթերներ՝ ձայնագրություններ կան։ Հետևաբար հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում նաև՝ Ռուսաստանից։ Դուք ինչո՞ւ եք անպայման հասկանում պետական, կենտրոնացված իշխանություն։ 

Այո՛, կան հիբրիդային սպառնալիքներ: Ինչ-որ երկրների մոտ, եթե կա կուտակված փորձ դրանց դեմ պայքարելու, մենք ուրախ կլինենք, և մենք դիմել ենք, որպեսզի այդ փորձով նաև մեզ հետ կիսվեն, մենք էլ կարողանանք։ Ես ասեմ նաև այս մեդալի հակառակ կողմը։ Մենք էլ, այնպես է ստացվել, որ վերջին չորս, հինգ, վեց տարիներին հիբրիդային պատերազմի պայմաններում ենք ապրել։ 

Մեր դեմ ինչքան հիբրիդային գործողություններ են, հարձակումներ են եղել, և մենք էլ մեր փորձը ունենք, և, այո՛, մենք էլ ուրախ կլինենք մեր փորձով կիսվել»։

Աղբյուրը՝ 1lurer.am

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից. ՀՀ ԱԳ նախարար