Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ՄԱԿ-ի մի շարք մարմիններում․ ԱԳՆ-ն ամփոփում է տարին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ՄԱԿ-ի մի շարք մարմիններում․ ԱԳՆ-ն ամփոփում է տարին

Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ՄԱԿ-ի մի շարք մարմիններում․ ԱԳՆ-ն ամփոփում է տարին

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականը․

«Հայաստանն անկախությունից ի վեր առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ (2025-2029թթ.),

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է հաջորդ (2027թ.) Համաժողովը (COP12-ը) հյուրընկալող երկիր։

Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել նաև այլ՝ թվով 17 կառույցներում, ՄԱԿ-ի մի շարք մարմիններում ու մասնագիտացված գործակալություններում.

ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ՏնտՍոցԽորհ) փոխնախագահ 2026թ. համար,

ՄԱԿ Ծրագավորման և համակարգման հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի նախագահող,

ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի փոխնախագահ և Բոլորի կոմիտեի նախագահող,

ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահ,

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի 2025թ. համար փոխնախագահ,

Զարգացմանն ուղղված ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի փոխնախագահ,

ՄԱԿ Օվկիանոսների հարցերով 2025թ․ համաժողովի փոխնախագահ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի փոխնախագահ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման բազմազանության պահպանման և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի փոխնախագահ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ,

ՄԱԿ Զարգացման ծրագրի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի ծառայությունների գրասենյակի միասնական գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թթ. համար,

Համավարակների հիմնադրամի կառավարման խորհրդի եվրոպական համաներդրողների ղեկավար 2025-2026թթ. համար,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնարտահայտման բազմազանության պահպանման և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի անդամ 2025-2029թթ. համար,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ծրագրային և բյուջետային կոմիտեի անդամ 2025-2027թթ. համար,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Համակարգման կոմիտեի անդամ 2025-2027թթ. համար,

ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 2026թ. համար,

Քիմիական զենքերի արգելման կոնվենցիայի մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով կոմիտեի նախագահ»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ՄԱԿ-ի մի շարք մարմիններում․ ԱԳՆ-ն ամփոփում է տարին