Կառավարությունը հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կառավարությունը հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ

Կառավարությունը հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ

ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որը կիրականացվի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շրջանակում։ Այս ծրագիրը գալիս է լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության փաթեթը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն առանձին նախաձեռնությունների խթանմանը, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի կայուն և երկարաժամկետ զարգացմանը՝ համահունչ ոլորտի պետական աջակցության քաղաքականությանը։

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, նորարարությունների և համագործակցության բաց հարթակ է, որն աջակցում է տեխնոլոգիական ընկերություններին և հետազոտողներին գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ գործընթացում։ Փորձնական ծրագրի շրջանակում Վիրտուալ ինստիտուտը կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար:

Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։ Բացի դրանից՝ AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին և առաջատար միջազգային փորձը։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները` նպաստելով նախաձեռնության նորարարական և համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը։

Հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակում՝ ai.gov.am»,- գրել է ԲՏԱ նախարարը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կառավարությունը հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ