Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել

Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել ամբողջ աշխարհում 24-ժամյա զինադադար հայտարարել Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հիմնականում նկատի ունենալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը։

Ընդհանուր առմամբ, խոսելով հակամարտությունների մասին՝ Պոնտիֆիկոսն  ընդգծել է. «Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բարի կամքի տեր մարդկանց հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր։ Հնարավոր է՝ նրանք մեզ լսեն, և առնվազն 24 ժամ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի»։

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նաև իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանից, որը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմում Սուրբ Ծննդյան զինադադարի առաջարկին, հաղորդում է Vatican News-ը։

Լևոն XIV-ն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակին, կրկին մեկնաբանել հոկտեմբերին Գազայում ուժի մեջ մտած զինադադարի ծրագիրը։ «Նրանք փորձում են տոնը նշել դեռևս շատ փխրուն իրավիճակում։ Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կշարունակի հաջողությամբ առաջ շարժվել»,- ասել է հովվապետը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հռոմի Պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան տոներին համաշխարհային հրադադար հաստատել