Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է․ մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք․ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է․ մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք․ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է․ մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք․ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան,որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ,բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։

Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն,Նիկոլը կվերընտրվի։

Թե բա՝ նրանք «նախկիններ» են։

Բա դուք ո՞վ եք,նախկին չե՞ք…

նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել,ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների…

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։
Մնացել էր դուք ասեիք պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ի՞նչ անեն։

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է…

մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք,ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք ։

Գնացեք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում,ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։

ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար,քան դուք։

ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են,ձերբակալվել են,բերման են ենթարկվել։

Դուք ու՞ր էիք էդ ժամանակ,ու՞ր։

Հեռու մնացեք ՀՀԿ-ից ,գնացեք ձեր ձայները հավաքեք,եթե ունեք։

2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել,բայց թիթեռնիկի կյանք են ունեցել,իսկ ՀՀԿ-ն պայքարել,պայքարում ու պայքարելու է»,-գրել է նա։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է․ մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք․ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին