ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են TRIPP-ի վերաբերյալ քննարկմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են TRIPP-ի վերաբերյալ քննարկմանը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են TRIPP-ի վերաբերյալ քննարկմանը

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի  դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը. ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) հայտարարության մեջ։

USACC-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։

«ԱՄՆ վարչակազմի կողմից միջնորդված Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ TRIPP-ը այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝ տարանցիկ երթուղին համատեղ բարգավաճման շարժիչի վերածելով», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։

Խազար Իբրահիմը, իր հերթին, նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում.

«Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապակցվածության և համագործակցության սկզբունքները՝ հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի, հաջողության ապահովումը կարևոր է»,- ասել է նա։

ՀՀ դեսպանն էլ ընդգծել է, որ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները մասնակցել են TRIPP-ի վերաբերյալ քննարկմանը