Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի

Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի

Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-23-ը Կահիրե կգործուղի հայկական պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում են ընդգրկվել՝

1) Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ժակ Հակոբյանը,

2) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը,

3) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող, երկկողմ համագործակցության բաժնի պետ Էլիզ Գևորգյանը,

4) Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ Դավիթ Միրզախանյանը,

5) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և

սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը,

6) Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ Հասմիկ Սաֆարյանը,

7) Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալիսա Հայրապետյանը։

Որոշումը դեկտեմբերի 18-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի