Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով, և որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Կտրիճ Ներսիսյանին:

Մեկ այլ հարցի՝ 10 եպիսկոպոսները, որոնք բարձրաձայնել են եկեղեցում առկա խնդիրները՝ միանալով վարչապետի պահանջին, արդյոք ավելի՞ անբիծ են, Փաշինյանը պատասխանեց՝ նրանք չեն միացել իր պահանջին, այլ իրենց օրակարգն են ձևավորել, որը մեծ ընդհանրություն ունի այն օրակարգի հետ, որն առաջարկել է վարչապետը:

«Իրենք չենք միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց: Իրենք իրենց օրակարգն են բերել, մենք մեր օրակարգն ենք բերել, և պարզվում է՝ այդ օրակարգերը մեծապես համընկնում են: Սա հենք է ստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞վ են այս 10 եպիսկոպոսներն ավելի լավը, քան մյուսները, Փաշինյանը պատասխանեց՝ նախ՝ այդ 10 եպիսկոպոսները հայտարարել են, որ իրենց բաժին մեղքն ընդունում են՝ առաջ քաշելով բարենորոգման օրակարգը:

«Ինչո՞վ են նրանք ավելի լավը, որ նրանք ընդունում են բարենորոգման, ինչո՞ւ չէ, նաև վերանորոգման օրակարգը: Այսինքն՝ այստեղ խոսքը բովանդակության մասին է: Օրակարգն այն մասին է, որ պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն, և այս բոլորը մենք ընդունում ենք, իրենք էլ են ընդունում, և իրենք իրենց դուրս չեն դնում այդ օրակարգից»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան