Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում

Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում է ընդգրկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 236 միլիոն 929 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով գույքի նախապատմությանը, նշել է, որ գույքը վերադարձվել է արտադատական կարգով, դատախազական ներգործության արդյունքում: «Գույքի պատմությունը նման էր «Սպարտակ» մարզադաշտի հետ կատարվածին: Այն կարողացանք կանխել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համակարգված աշխատանքի արդյունքում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: 

Տեղեկացնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի գրությամբ Գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, որ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությունից ընդհանուր 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է 5 կատարողական վարույթ:

Կատարողական գործողությունների արդյունքում արգելադրվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը, որը 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային արժեքով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, սակայն աճուրդները չեն կայացել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տրամադրած տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրիլի 29-ի գրությամբ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջվել է վերը նշված մարզահամալիրի աճուրդի գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն: ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի մայիսի 7-ի գրությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը տեղեկացվել է, որ հօգուտ պետության 896 միլիոն 66 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ Պետական եկամուտների կոﬕտեի 2024 թվականի մայիսի 3-ի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ: Վարույթի շրջանակներում պարտապան «Հայաստան» մարզական ՀԿ-ի անվամբ պետական գրանցում ստացած վերոնշյալ անշարժ գույքը՝ 1 միլիարդ 35 միլիոն դրամ ﬔկնարկային գնով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի սկիզբ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 3-ը:

Դատախազությունը տեղեկացվել է, որ նշված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացն այդ փուլում ընթացքի մեջ է եղել, մեկնարկային գինը նվազեցվել է մոտ հինգ անգամ և կազմել է 236 միլիոն 929 հազար դրամ: Այս գինը մոտ չորս անգամ նվազ է Պետական եկամուտների կոﬕտեի պահանջով բռնագանձման ենթակա գումարից:

Գլխավոր դատախազի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված գրությամբ առաջարկվել է հանձնարարել Պետական եկամուտների կոմիտեին՝ քննարկելու «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեի մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ 2025 թվականի մայիսի 29-ի գրությամբ ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարվել է քննարկել մարզահամալիրը Հայաստանի Հանրապետության պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու հարցը:

Նշված հանձնարարականի հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի 8 հասցեում գտնվող մարզահամալիրի աճուրդային արժեքը փոխհատուցելու և այն Հայաստանի Հանրապետությանը պահանջի դիմաց որպես սեփականություն ընդունելու համար շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում