Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին հատնում է ՀՀ ներկայացուցչությունը:

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։ Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունն՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում։

Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները՝ շեշտվել է, որ հայաստանյան կողմն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները։ 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը