Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը

Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը

Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։

Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։

Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մհեր Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը