Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Սիրելի երեխաներ, ուզում եմ ձեզ ծանոթացնել երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում են: Օրինակ՝ մեկը Հակոբ Արշակյանը, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, չկոռումպացված և լավ անձնավորություն է, և երկրորդ անձնավորությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել: Այս խոսքերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց խորհրդարան հյուր եկած դպրոցականներին:

Սիմոնյանի խոսքով՝ Մարգարյանի օգնականը գրել է, որ իբրև տոնածառը զարդարում են թանկ խանութից, և մեկնաբանել հետևյալ խոսքերով. «Լափել, լափել մինչև վերջ, Ալեն»:

«Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի, գնա իրենց տուն, որպեսզի իր օգնականը տեսնի՝ լափելը որն է, տանի դատարան, որտեղ պետությունը միայն 2 միլիարդ դրամի փող է պահանջում: Կարող է տանել Սերժ Սարգսյանենց տուն կամ Սարգսյանի փեսայի տուն, կամ մյուս փեսայի տուն, կամ եղբոր տուն, որ այդ օգնականն իմանա՝ լափելը որն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Դիմելով դահլիճից բացակայող ընդդիմադիր գործընկերներին, ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ նշեց, թեև ընդունել են Էթիկայի  կանոնագիրքը, բայց հորդորեց հանկարծ չսխալվել:

«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք: Հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք: Ես բոլորի՝ իմ գործընկերների անունից ինձ թույլ եմ տալիս ասել, կրկնում եմ՝ նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք»,- հայտարարեց ԱԺ նախագահը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր գործընկերներին