Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025 թ. իրականացված աշխատանքները:

Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը անդրադարձ է կատարվել ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025 թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով:
Հաջորդիվ՝ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների և միասնական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մանրամասներ են ներկայացվել նաև մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված զեկույցների և իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը՝ հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը