Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին

Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե երեխայի ծնունդով պայմանավորված ֆինանսական աջակցությունը համահարթեցնելը, այն է՝ յուրաքանչյուր ծնված երեխայի համար ընտանիքին 500 հազար դրամ հատկացնելը, հակասոցիալական է, չի նպաստում երեխաների ծնելիության աճի խթանմանը, հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու է ընդդիմությունը բողոքում այս փոփոխությունից:

«Այսօր առաջին և երկրորդ երեխաները ստանում են միանվագ 300 հազար դրամ նպաստ: Այս փոփոխությունից հետո առաջին և երկրորդ երեխաները ստանալու են միանվագ 500 հազար դրամ նպաստ (ծնունդով պայմանավորված-խմբ.):

Երրորդ երեխայի համար միանվագը, այո՛, 1 միլիոնից դառնում է 500 հազար դրամ, բայց Կառավարությունը պարտավորվում է 6 տարի շարունակ ամսական 50 հազար դրամ նպաստ տալ երեխային, այսինքն՝ ավելի շատ, քան… այսինքն՝ ծրագիրը դառնում է մշտական,- ասաց պատգամավորը, ապա պարզաբանեց.- Ի հավելումն դրա՝ 6 տարվա ընթացքում 3,6 միլիոն էլ ստանում է: Այսինքն՝ անգամներով ավելի շատ, քան ընդդիմության ներկայացրած կրճատվող գումարը»:

Ըստ Արման Եղոյանի՝ սա արվում է, որպեսզի երեխայի համար նախատեսված գումարը համաչափ ծախսվի:

«Մենք չենք ժխտի, չէ՞, որ ոչ բոլոր ծնողներն են, որ այդ գումարը վերցնում են, միանգամից ծախսում են նպատակային՝ հենց երեխայի կարիքների համար, հատկապես երբ խոսում եք 1 մլն դրամից: Հիմա այս 50 հազար դրամները հնարավորություն կտան, որ մարդն այդ գումարը համաչափ ծախսի երեխայի կարիքների վրա, ոչ թե իր կամ երեխայի հետ կապ չունեցող կարիքների վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էնախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է՝ քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված ևս կատարել համահարթեցում՝ բոլորի համար սահմանելով 500 հազար դրամ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Եղոյանը՝ ծնունդով պայմանավորված աջակցության մասին