Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Լուրերի հարցմանն ի պատասխան անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցին։

Հարց. Վերջին օրերին ակտիվ էին շփումները ԵՄ հետ՝ տարբեր ձևաչափերով, կայացան նաև անդամ երկրների հետ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա՞ այս հարցում որոշակի փոփոխություն։

Պատասխան. Այո, այդ ուղղությամբ քննարկումները, այդ թվում՝ Ձեր նշած ձևաչափերում, միտված էին կոնկրետ արդյունքների, և մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին, ի դեպ, նախարար Միրզոյանն առանց փակագծեր բացելու նշեց ԵՄ ԱԳ նախարարների ձևաչափով երեկ կայացած հանդիպումից հետո։ ԵՄ ԱԳՆԽ շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. Անի Բադալյան