Այսօր քաղաքական թեմայով բանավեճից խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել. Հարությունյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այսօր քաղաքական թեմայով բանավեճից խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել. Հարությունյան

Այսօր քաղաքական թեմայով բանավեճից խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Այսօր քաղաքական թեմայով եթերից (բանավեճից) խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել այնուամենայնիվ:

Գյումրու գլխավոր տոնածառի վերաբերյալ քննարկումները ձեզ ոչ թե ստիպել են անդրադառնալ խնդրին, ինչպես հայտարարել եք, այլ դուք ստիպված էիք դրան անդրադառնալ:

Ի դեպ, որ դա խնդիր է, ամբողջ հանրապետությունը գիտի, բայց որ նաև դուք գիտակցեցիք վերջապես՝ ողջունելի է:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը այս հարցը ոչ թե շահարկում, այլ արձանագրում է՝ ձեր կամայական որոշումների և չարդարացված ամբիացիաների արդյունքում ավագանու մյուս խմբակցությունների աջակցությամբ որոշել եք վտանգավոր մետաղի ջարդոնը սարքել տոնածառ, ինչն ի դեպ, չեք էլ կարողանում դեռևս:

Այն, որ տոնածառը պետք է լինի զարդարված, ոչ թե լավություն կամ բարի կամքի դրսևորում է, այլ ձեր ուղիղ պարտականությունը, որի կատարման հարցում թերացել և շարունակում եք թերանալ: Տոնածառից զատ, Գյումրու որևէ փողոցում չեն մեկնարկել տոնական զարդարման աշխատանքները:

Դուք նաև նորեկ եք, հավանաբար տեղյակ չեք, թե նախորդ տարվա տոնածառն ինչ պայմաններում և իրավիճակում է հասել Գյումրի: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից 12 օր անց 2025-ը Գյումրին դիմավորել է նոր ու շքեղ տոնածառով, զարդարված փողոցներով:

Կարծում եմ քննարկման առարկա նաև պետք է լինի երկաթե կոնստրուկցիայի անվտանգությունը փաստող համապատասխան փաստաթղթի առկայության հարցը նաև: Նախորդ տարիների նման համայնքապետարանը փորձում է ամրություն, հավասարակշռություն ապահովել ծանրոցների միջոցով: Այսինքն այս հին մետաղաձողը նույնությամբ ներկվել, վերադարձվել է հրապարակ՝ ինչի համար համայնքի բյուջեից միլիոններ են հատկացվել:

8 ամիս քաղաք եք ղեկավարում, դեկտեմբերի 15-ն է, մի տոնածառի կմախք չեք կարողացել վերջնական ավարտուն տեսքի հասցնել: Ու Գյումրու նկատմամբ ունեցած ձեր այս արհամարհական վերաբերմունքով հանդերձ համարձակվում եք գյումրեցուն հրավիրել ձեր հավաքած կմախքի հետ լուսանկարվելո՞ւ»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Այսօր քաղաքական թեմայով բանավեճից խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել. Հարությունյան