Եթե հոպարի գանձը սեփական հոր հետ կապ չունի, թող ասի իմանանք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել.
«Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավարը, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, եղել է ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ։
Եթե հոպարի գանձը սեփական հոր հետ կապ չունի, թող ասի իմանանք»,-գրել է Տարոն Չախոյանը:



























