Հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների հետ. Սաղաթելյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների հետ. Սաղաթելյան

Հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների հետ. Սաղաթելյան

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ, գրել է «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում ու մանրամասնել.

«Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր

Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:

Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:

Հ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,

2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,

3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,

4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,

5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,

6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,-գրել է Սաղաթելյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների հետ. Սաղաթելյան