Ուժեղ քամիները նպաստում են անտիցիկլոնային ինվերսիայի վերացմանը. Լևոնյան

Երևանի ավագանու անդամ Լևոն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով ներկայիս օդի որակին.
«Տեսնես էս օդի որակը ինչպե՞ս էլի միանգամից բարելավվեց՝ տրանսպորտային միջոցները կանգնեցին, շինարարությունները դադարեցին թե՞ հարակից ավազի հանքերը էլ չեն շահագործվում:
Իհարկե ո՛չ, ուղղակի ուժեղ քամիները նպաստում են անտիցիկլոնային ինվերսիայի վերացմանը»,-գրել է Լևոնյանը:


























