Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այն նախատեսված է 286 աշակերտի համար և վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների Կառավարությունը հատկացրել է ավելի քան 235 մլն դրամ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղարշապատ համայնք և ծանոթացել  Տ-3-29, /Մ-5/ (Զվարթնոց թաղամաս) – /Հ-13/ ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 480 մլն դրամ։ Նշվել է, որ ճանապարհահատվածում տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ, և ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Վարչապետն Արարատի մարզում նախ ծանոթացել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Այն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Արդյունքում Հայանիստ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցման առիթով և ընդգծել, որ նման դպրոցների կառուցումը և բացումը լոկալ տեղային իրադարձություն չէ՝ նոր նախագծով, զրոյից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մաս են։ «Ըստ էության, մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն՝ նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում մեր մտածողության մեջ, որն  այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը, ընդհանրապես, արտահայտում են մեր նոր մտածողությունը, և դպրոցն այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով դպրոցաշինության այս գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև այս ամենը առաջին հերթին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է․ «Ամեն ինչը, ինչի մասին խոսեցի, ցանկացած գույք, աշխատավարձ, հենց այդ մարդկանց աշխատանքի արդյունքում է ձևավորվում։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ գնահատմանն արտահայտենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր գործընկերներին, որոնք աշխատել են, աշխատում են և պիտի աշխատեն, որպեսզի այս արդյունքը չմնա ստատիկ վիճակում, այլ զարգանա, նոր արդյունք և զարգացում բերի Հայաստանի Հանրապետությանը»։

Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին, առաջին հերթին՝ աշակերտներին, և ընդգծել, որ այս նոր դպրոցը նաև արտահայտում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սերն իրենց  նկատմամբ․ «Մենք այսպիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք, և այնտեղ էլ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում։ Եվ այդ փոխադարձ սիրով քաղաքացին ու պետությունը պետք է հավետ կապվեն իրար հետ»։

Արաքս համայնքում երկրի ղեկավարը ներկա է եղել Ակնաշենի կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Կառավարության «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված Ակնաշեն բնակավայրի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 320 մլն դրամ։

Մեծամոր համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  ավելի քան 911 մլն դրամ: Զեկուցվել է, որ  2024 թ.-ին իրականացվել է 1.8 կմ ճանապարհային պատվածք, իսկ  2025 թ.՝ 2.1 կմ երկշերտ ճանապարհային պատվածքը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Նիկոլ Փաշինյանն Արմավիր համայնքում ներկա է եղել Նորավան բնակավայրի «մոդուլային» տիպի՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ:

Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում վարչապետը ներկա է եղել նաև «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և «Նորք» թաղամասի ներդրումային ծրագիրը, որին հաջորդել է հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին