Գործադիրի որոշմամբ կապահովվի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու միջոցառման շարունակականությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գործադիրի որոշմամբ կապահովվի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու միջոցառման շարունակականությունը

Գործադիրի որոշմամբ կապահովվի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու համար: Միջոցառման շրջանակներում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը:

Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։ Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ։

Որոշմամբ առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականության՝ 2025 թ.ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հատկացնել 278.2 մլն դրամ: Գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թ. փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ, մարտին՝ 2295 անձ, ապրիլին՝ 2866 անձ, մայիսին՝ 3193 անձ, հունիսին՝ 3686 անձ, հուլիսին՝ 3530 անձ, օգոստոսին՝ 3652, սեպտեմբերին՝ 3842: Կանխատեսումներով՝ 2025 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ներկայացրած նոր դիմումներով շահառու կճանաչվի ևս 500 անձ, որից շուրջ 100-ը՝ Պաշտպանության և ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների աշխատակից հանդիսացող անձինք են:

Այդ շահառուներին միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի 2025 թվականի նոյեմբեր ամսից և նրանց եկամտային հարկի չափը դիմելու պահին կկազմի շուրջ 18.9 մլն դրամ: 2025 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ներկայացրած նոր դիմումներով շահառու կճանաչվի ևս 700 անձ, որից շուրջ 100-ը՝ Պաշտպանության և ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների աշխատակից հանդիսացող անձինք են:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Գործադիրի որոշմամբ կապահովվի անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու միջոցառման շարունակականությունը