Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ են ստացել. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ են ստացել. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ են ստացել. Փաշինյան

Համբուրգում ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորություններին:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետև նաև «Խաղաղության խաչմերուկի» և «Թրիփ ուղի» նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում, և ոչ միայն երկաթուղային, [այլև] ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այժմ իր համար վերջնական համոզմունք է ձևավորվել, որ ապագայում՝ մի իքս պահի, Կենտրոնական Ասիայից Եվրոպա կանաչ ջրածնի խողովակաշար է գալու:

«Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը նշանակում է՝ այդ պոտենցիալ խողովակաշարը ևս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է և՛ մեր տարածաշրջանի երկրներին, և՛ Եվրամիության երկրներին»,-ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ են ստացել. Փաշինյան