Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում, ասել է Փաշինյանը:
«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։

























