Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան

Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա են եղել պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում ընդգրկված ամբողջ թիմին և պետական համակարգի ներկայացուցիչներին՝ կատարված հսկայածավալ աշխատանքի համար:

«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց ռազմավարական կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրային ֆինանսների կառավարման, հակակոռուպցիոն պայքարի և հանրային կառավարման այլ ուղղություններով։ Այս արձանագրումներն առկա են նաև այսօր Ձեզ ներկայացվող զեկույցում։ Մեր առաջընթացն անհնար կլիներ առանց հանրային հատվածում աշխատող նվիրված անձանց ու զարգացման գործընկերների աջակցության»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը կարևորել է, որ զեկույցի շրջանակներում Հայաստանը գնահատվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները:

«Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է, քանի որ առանց դիմակայուն ինստիտուտների ու մրցունակ հանրային ծառայության չենք կարող արդյունավետորեն իրականացնել մեր քաղաքացիներին տված խոստումները»,- նշել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմնվելով այս զեկույցի առաջարկների վրա։

Որպես գերակայություններ փոխվարչապետն առանձնացրել է քաղաքականությունների որակի շարունակական բարձրացումը, ծառայությունների ամբողջական թվայնացումը՝ կիբեռանվտանգության լավագույն ստանդարտներին համապատասխան և հանրային ծառայության գրավչության ու կոմպետենտության բարձրացումը:

Փոխվարչապետը, ամփոփելով խոսքը, հույս է հայտնել, որ բարեփոխումների այս ճանապարհը դարձյալ կանցնենք միասին՝ ի շահ Հայաստանի զարգացման ու հասարակության բարեկեցության:

Միջոցառումը շարունակվել է թեմատիկ քննարկումների ձևաչափով: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան