Զելենսկին ժամանել է Իտալիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Հռոմ:
Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։
Նրա խոսքով՝ այսօր նախատեսված է ընդունելություն Հռոմի պապ Լևոն 14-րդի մոտ, ինչպես նաև հանդիպում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

























