Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը, և գոհունակությամբ ենք արձանագրում երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ջերմ, գործընկերային հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաև բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը:

«Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասել է Նարեկ Բաբայանը:

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Նարեկ Բաբայանն ընդգծել է խորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ բարեկամական խմբերն օրենսդիր մարմինների միջև փոխըմբռնման ու փոխվստահության կարևորագույն դերակատարում ունեն:

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Էսմաել Սիավաշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխայցելություններն իրենց ուրույն դերակատարումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում պարսկերեն լեզվի տարածմանն ու դասավանդմանն ուղղված բարենպաստ պայմաններ ապահովելու համար:

Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը: Էսմաել Սիավաշն էլ կարևորել է Իրանում հայ համայնքի դերակատարությունը:

Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Նա կարևորել է Իրանի Մեջլիսի համապատասխան հանձնաժողովի հետ համագործակցության ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերին, Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Քննարկվել են նաև երկուստեք փոխայցեր կազմակերպելուն վերաբերող հարցեր:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը