Թաիլանդ-Կամբոջա սահմանին մարտեր են բռնկվել, մեկ զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թաիլանդ-Կամբոջա սահմանին մարտեր են բռնկվել, մեկ զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ

Թաիլանդ-Կամբոջա սահմանին մարտեր են բռնկվել, մեկ զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Թաիլանդ-Կամբոջա սահմանին իրավիճակը սրվել է: Թաիլանդի բանակի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին հայտարարել է, որ կամբոջացիները հրետակոծել են սահմանային տարածքները, այդ թվում՝ Անուպոնգի ռազմական բազան։ Արդյունքում մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, բանակի հրամանատարությունը հրամայել է տարհանվել չորս սահմանային նահանգների բնակիչներին։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության նոր սրացման ժամանակ թաիլանդական բանակը ավիահարվածներ է հասցրել հարևան երկրի մի քանի շրջանի «ռազմական թիրախներին»՝ ռազմական ենթակառուցվածքներ, զենքի պահեստներ, հրամանատարական կետեր ու լոգիստիկ ուղիներ, հայտարարել է Թաիլանդի բանակի խոսնակը։

Իր հերթին, Կամբոջան Թաիլանդի բանակին մեղադրել է Պրեահվիհեար և Օդդար Միենչեյ սահմանային նահանգներում իր զորքերի վրա հարձակվելու համար։ Կամբոջայի պաշտպանության նախարարությաններկայացուցչի խոսքով՝ թաիլանդականբանակը տանկային զենքերից գնդակոծել է նաև տաճարները, ընդ որում՝ Կամբոջան պատասխան կրակ չի բացել:

Այս երկու պետությունն ավելի քան մեկ դար վիճարկում են 800 կիլոմետր երկարությամբ սահմանը։ Երկարատև վեճի կենտրոնում է Պրեահվիհեար հինդուիստական ​​տաճարային համալիրը և հարակից հողերը՝ այսպես կոչված «Զմրուխտե եռանկյունում», որը սահմանակից է Թաիլանդի Սուրին, Կամբոջայի Օդդար Միենչեյ և հարևան Լաոս նահանգներին։ Հակամարտության պատճառը գաղութային դարաշրջանից ի վեր գոյություն ունեցող սահմանների անորոշ սահմանազատումն է։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Թաիլանդ-Կամբոջա սահմանին մարտեր են բռնկվել, մեկ զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ