Քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Զորականի միջադեպին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսում կառավարությունը այդ բարքերը կանխելու համար:

«Ինչո՞ւ է այդ դեպքը տեղի ունեցել. պետք է առերեսվել և ասել՝ այն տեղի է ունեցել այդ թվում այն պատճառով, որ այդ թվում ձեր գողական համայնքի ղեկավարներից մեկը կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիում շատրվանը միացնում է Доля воровская երգով: Ես հիշում եմ ազդարարման համակարգը, որ քննարկվում էր, ձեր խմբակցության պատգամավորն ասում էր «գործ տալու» մասին օրենքի նախագիծ եք ընդունում: Այն պատճառով է, որ Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ: Մեր հանձնառությունն է՝ պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել այդ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու համար:

Դա գալիս  է նրանից, որ տղա երեխաները, հենց լեզուները բացվում են, ցավոք, Հայաստանում շատ տեղեր առաջին բառը, նույնիսկ երբեմն մամա-պապայից առաջ, հայհոյանք ենք սովորեցնում, հետո ազգուտակով հավաքվում ծափ տալիս: Բա ի՞նչ է լինելու դրա վերջը, դա է լինելու: Իհարկե, ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է էդ հարցերով զբաղվենք, և՛ ԿԳՄՍՆ-ն, և՛ ՆԳՆ-ն, և՛ քննչական մարմինները, և այդպես շարունակ: Սոցցանցերի էս իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում: Բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ: Ընդամենը օրեր առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների՝ սոցցանցերի հասանելիությունը, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք:

Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը ընդհանրապես պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ: Դա է լուծումը. բոլոր տեղերում՝ քաղաքականության մեջ: Մենք այսօր քաղաքական ուժեր ունենք, որ ընտրություններում ապավինում են քրեական ենթամշակույթին և այդ շրջանակներին, և սա պրոբլեմ է»,- նշեց վարչապետը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քրեական ենթամշակույթը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ. Փաշինյան